Աշխարհ

14.09.2015 20:10


Լեհաստանը պատրաստ է ավելի մեծ թվով փախստականներ ընդունել որոշակի պայմաների դիմաց

Լեհաստանը պատրաստ է ավելի մեծ թվով փախստականներ ընդունել որոշակի պայմաների դիմաց

Լեհաստանի փոխարտգործնախարար Ռաֆալ Տշասկոցկին հայտարարել է, որ իր երկիրը կարող է ավելի մեծ թվով փախստականներ ընդունել, սակայն կան որոշակի պայմաններ: Այս մասին տեղեկացնում է «Reuters»-ը:

Ըստ Տշասկովսկու՝ Լեհաստանը պատրաստ է գնալ այդ քայլին միայն այն դեպքում, եթե Եվրոպական միությունը պաշտպանի իր արտաքին սահմանները` տարանջատելով նրանց, ում իսկապես օգնություն է անհրաժեշտ, տնտեսական ներգաղթյալներից, և հնարավորություն տա Վարշավային արտահայտվել անվտանգության նկատառումներով ստուգումներ իրականացնելու հարցի վերաբերյալ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը