Աշխարհ

14.09.2015 19:20


«ԵՄ–ն վախենում է գագաթաժողով հրավիրել փախստականների մասին ճշմարտության պատճառով»

«ԵՄ–ն վախենում է գագաթաժողով հրավիրել փախստականների մասին ճշմարտության պատճառով»

ԵՄ–ն չի ցանկանում փախստականների հետ կապված ճգնաժամի վերաբերյալ հերթական գագաթաժողովը գումարել, քանի որ վախենում է ճգնաժամի պատճառների մասին ճշմարտությունն իմանալուց։ «ТА3»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:

«Ինչո՞ւ չեն ցանկանում ԵՄ գագաթաժողով գումարել: Վախենում են ճշմարտությունից: Չեն ցանկանում խոսել այն մասին, որ այստեղ կան ԵՄ երկրներ, որոնք աջակցում են Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմին, որտեղից էլ մեծ թվով փախստականներ են գալիս Եվրոպա: Գագաթաժողովը չեն ցանկանում գումարել, քանի որ ստիպված կլինեն լսել ճշմարտությունն այն մասին, որ իտալական, ֆրանսիական և իսպանական կործանիչները ռմբակոծել էին Լիբիան», - ասել է Ֆիցոն՝ նշելով, որ ԵՄ-ն ընդամենը մի քանի օրվա ընթացքում կարողացել է գագաթաժողով կազմակերպել, երբ խոսքը ֆինանսական համակարգի պաշտպանության և հունական ճգնաժամի մասին էր, իսկ երբ խնդիրը Եվրոպայի հիմքում առկա լուրջ մարդասիրական ճգնաժամի մասին է, ԵՄ-ն վախենում է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը