Այսօր ևս բախումներ են տեղի ունեցել Թուրքիայի քրդաբնակ շրջաններում։ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և Թուրքիայի ուժայինների միջև բախումների արդյունքում վիրավորվել է 1 երեխա, ձերբակալվել PKK-ի 2 անդամ։
Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում էլ պայթյունի հետևանքով 12-ամյա տղա է վիրավորվել։ Նակորցրել է ձեռքն ու ոտքը։ Ջիզրեում պարետային ժամը շարունակվում է։
Իսկ Բոլու նահանգի Մուդուրունու շրջանում ռասիստների խումբը հարձակվել է քուրդ բանվորների վրա, որոնք աշխատում էին դպրոցի շինարարությունում։ Քրդերին հաջողվել է փախուստի դիմել։ Նշվում է, որ դեպքի վայր ժամանած թուրք ոստիկանները չեն միջամտել։
Թուրքիայում բախումները շարունակվում են
Այսօր ևս բախումներ են տեղի ունեցել Թուրքիայի քրդաբնակ շրջաններում։ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և Թուրքիայի ուժայինների միջև բախումների արդյունքում վիրավորվել է 1 երեխա, ձերբակալվել PKK-ի 2 անդամ։
Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում էլ պայթյունի հետևանքով 12-ամյա տղա է վիրավորվել։ Նա կորցրել է ձեռքն ու ոտքը։ Ջիզրեում պարետային ժամը շարունակվում է։

7or.am