«Ֆրաեր» բառն առաջացել է հին գերմանական «Freier» բառից, որը սկզբնապես նշանակել է ազատ մարդ, նաև՝ փեսացու, այսինքն՝ ազատ երիտասարդ, որին աղջիկները նայում են մուշտարու աչքով: Որից հետո բառը տրանսֆորմացիայի է ենթարկվել և ձեռք է բերել երկրորդ իմաստը` հասարակաց տան հաճախորդ: Հետո բառը մուտք է գործել իդիշ: Օդեսսայի կրիմինալ կյանքով ապրող հրեաներն այն սկսել են օգտագործել ոչ քրեկան կյանքով ապրող մարդանց բնութագրելու համար, որոնք, բնականաբար, իրենց պոտենցյալ զոհերն էին: «Հարիֆը» «Ֆրաերի» հայկական թարգմանությունն է, սովետական շրջանում բառի արևելյան բավանդությունը տրանսֆորմացվեց գուլագների և դատապարտյալների պահման վայրերում աստիճանակարգերը բնութագրելու համար:
Հիմա վերադառնանք Հայաստանի քաղաքական գործընթացներին: Հայաստանի քաղաքական կյանքը նույնպես ունի իր ուրույն կանոնները, որոնք ձևավորվել են վերջին քսանհինգ տարիների ընթացքում: Բացի քաղաքական գործիչներից՝ կան ֆրաերներ` հարիֆներ, որոնք այդ կյանքով չեն ապրում և ծանոթ չեն այդ կյանքի նրբերանգներին: Ֆրաերները պետք են միտինգներին, երթերին մասնակցելու համար և դրանով սպասարկում են քաղաքական կյանքով ապրող անձանց շահերը: Քաղաքական կյանքով ապրող անձինք ունեն իրենց աստիճանակարգերը` իշխանություն և ընդդիմություն: Երկու կարգերի համար էլ դա մասնագիտական գործունեության տեսակ է: Ընդդիմադիրի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է, որ ֆրաերները իրենց ընդունեն որպես այդպիսին, ինչն այնքան էլ հեշտ գործ չէ: Դրա համար պետք է պարբերաբար Խիպիշներ` սկանդալներ սարքել, որի ժամանակ իշխանությունից դուրս գտնվողները ֆրաերների շրջանում վերահաստատում են իրենց ընդդիմադիրի կարգավաճակը և մտնում հարաբերությունների մեջ Իշխանության` Ադմինիստրացիայի հետ: Բնականաբար, Ընդդիմադիրները կնքված պայմանագիր չունեն Ադմինիստրացիայի հետ հավերժ իրենց կարգավիճակով ապրելու համար, ինչի համար երբեմն փորձում են իրական Խիպիշներ` սկանդալներ կազմակերպել: Դրա համար կան հատուկ օրեր` ընտրություններ, լինում են նաև արտակարգ իրավիճակներ: Նման իրավիճակներում Ադմինիստրացիան Շմոններ է կազմակերպում, որի ժամանակ հիմնականում տուժում են ֆրաերները: Ինչո՞ւ, որովհետև Ընդդիմադիրները մի կարևոր գործառույթ են իրականացնում, առանց որի ֆրաերները Ադմինիստրացիայի համար կարող են անկառավարելի դառնալ: Դա արդեն վտանգավոր է ողջ համակարգի համար: Խնդիրը հետևյալն է` Ֆրաերները չպետք է դուրս գան վերահսկողությունից և պետք է միշտ համախմբվեն Ըննդիմության շուրջը և դրանով դառնան վերահսկելի Ադմինիստրացիայի համար: Բնականաբար, Ընդդիմադիրները նույնպես ունեն իրենց դիվիդենտները` լավ կեր, լավ կամեռա, տեղեր խորհրդարանում և այլն: Սակայն Ադմինիստրացիան լավ է հասկանում, որ Ըննդիմադիրներին նույնպես պետք է միշտ վերահսկել և ունեցածից ավելիի չպետք է հավակնեն և դրա համար վերահսկողությունից դուրս եկածներին կարգազրկում են, և իջեցվում ֆրաերի կարգավիճակին, իսկ օրինակելի պահվածք, սակայն ֆրաերների մոտ արդեն «ծակված» անձանց ապահովում են սոցիալական նպաստներով` անգամ պատգամավորի մանդատ են նվիրում: Ադմինիստրացիայի նպատակն այն է, որ Ընդդիմադիրները և նրանց կողմից ոգեշնչված ֆրաերները միշտ գործեն իրենց տրամաբանության շրջանակում: Որի ամենակարևոր գործառույթն է ֆրաերներին տանել ընտրատեղամասեր, և այնքան էլ կարևոր չէ, թե իրենք ինչպես կքվեարկեն:
Ֆրաերը (հարիֆը) և քաղաքական գործընթացները
«Ֆրաեր» բառն առաջացել է հին գերմանական «Freier» բառից, որը սկզբնապես նշանակել է ազատ մարդ, նաև՝ փեսացու, այսինքն՝ ազատ երիտասարդ, որին աղջիկները նայում են մուշտարու աչքով: Որից հետո բառը տրանսֆորմացիայի է ենթարկվել և ձեռք է բերել երկրորդ իմաստը` հասարակաց տան հաճախորդ: Հետո բառը մուտք է գործել իդիշ: Օդեսսայի կրիմինալ կյանքով ապրող հրեաներն այն սկսել են օգտագործել ոչ քրեկան կյանքով ապրող մարդանց բնութագրելու համար, որոնք, բնականաբար, իրենց պոտենցյալ զոհերն էին: «Հարիֆը» «Ֆրաերի» հայկական թարգմանությունն է, սովետական շրջանում բառի արևելյան բավանդությունը տրանսֆորմացվեց գուլագների և դատապարտյալների պահման վայրերում աստիճանակարգերը բնութագրելու համար:
Հիմա վերադառնանք Հայաստանի քաղաքական գործընթացներին: Հայաստանի քաղաքական կյանքը նույնպես ունի իր ուրույն կանոնները, որոնք ձևավորվել են վերջին քսանհինգ տարիների ընթացքում: Բացի քաղաքական գործիչներից՝ կան ֆրաերներ` հարիֆներ, որոնք այդ կյանքով չեն ապրում և ծանոթ չեն այդ կյանքի նրբերանգներին: Ֆրաերները պետք են միտինգներին, երթերին մասնակցելու համար և դրանով սպասարկում են քաղաքական կյանքով ապրող անձանց շահերը: Քաղաքական կյանքով ապրող անձինք ունեն իրենց աստիճանակարգերը` իշխանություն և ընդդիմություն: Երկու կարգերի համար էլ դա մասնագիտական գործունեության տեսակ է:
Ընդդիմադիրի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է, որ ֆրաերները իրենց ընդունեն որպես այդպիսին, ինչն այնքան էլ հեշտ գործ չէ: Դրա համար պետք է պարբերաբար Խիպիշներ` սկանդալներ սարքել, որի ժամանակ իշխանությունից դուրս գտնվողները ֆրաերների շրջանում վերահաստատում են իրենց ընդդիմադիրի կարգավաճակը և մտնում հարաբերությունների մեջ Իշխանության` Ադմինիստրացիայի հետ:
Բնականաբար, Ընդդիմադիրները կնքված պայմանագիր չունեն Ադմինիստրացիայի հետ հավերժ իրենց կարգավիճակով ապրելու համար, ինչի համար երբեմն փորձում են իրական Խիպիշներ` սկանդալներ կազմակերպել: Դրա համար կան հատուկ օրեր` ընտրություններ, լինում են նաև արտակարգ իրավիճակներ: Նման իրավիճակներում Ադմինիստրացիան Շմոններ է կազմակերպում, որի ժամանակ հիմնականում տուժում են ֆրաերները: Ինչո՞ւ, որովհետև Ընդդիմադիրները մի կարևոր գործառույթ են իրականացնում, առանց որի ֆրաերները Ադմինիստրացիայի համար կարող են անկառավարելի դառնալ: Դա արդեն վտանգավոր է ողջ համակարգի համար:
Խնդիրը հետևյալն է` Ֆրաերները չպետք է դուրս գան վերահսկողությունից և պետք է միշտ համախմբվեն Ըննդիմության շուրջը և դրանով դառնան վերահսկելի Ադմինիստրացիայի համար: Բնականաբար, Ընդդիմադիրները նույնպես ունեն իրենց դիվիդենտները` լավ կեր, լավ կամեռա, տեղեր խորհրդարանում և այլն: Սակայն Ադմինիստրացիան լավ է հասկանում, որ Ըննդիմադիրներին նույնպես պետք է միշտ վերահսկել և ունեցածից ավելիի չպետք է հավակնեն և դրա համար վերահսկողությունից դուրս եկածներին կարգազրկում են, և իջեցվում ֆրաերի կարգավիճակին, իսկ օրինակելի պահվածք, սակայն ֆրաերների մոտ արդեն «ծակված» անձանց ապահովում են սոցիալական նպաստներով` անգամ պատգամավորի մանդատ են նվիրում:
Ադմինիստրացիայի նպատակն այն է, որ Ընդդիմադիրները և նրանց կողմից ոգեշնչված ֆրաերները միշտ գործեն իրենց տրամաբանության շրջանակում: Որի ամենակարևոր գործառույթն է ֆրաերներին տանել ընտրատեղամասեր, և այնքան էլ կարևոր չէ, թե իրենք ինչպես կքվեարկեն:
Ստեփան Դանիլյանի ֆեյսբուքյան էջից