Եվրահանձնաժողովի նախագահ Ժան–Կլոդ Յունկերը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ զրույցում իր մտահոգությունն է հայտնել Եվրոպայի երկրների միջև բաց սահմանների (շենգենյան գոտու) հետագա ճակատագրի վերաբերյալ՝ փախստականների ճգնաժամի կապակցությամբ։ Այս մասին նա գրել է «Թվիթթերի» իր էջում։
Յունկերը Մերկելի հետ է կապվել ԳԴՀ–ի կողմից սահմանային վերահսկողություն հաստատելու մասին տեղեկատվությունից հետո։
«Ես հենց նոր խոսեցի կանցլեր Մերկելի հետ։ Մենք համամիտ ենք, որ ԵՄ անդամ երկրների միջև բաց սահմանների համակարգին աջակցելու համար հարկավոր է համերաշխություն դրսևորել փախստականների ճգնաժամի լուծման գործում»,–գրել է եվրահանձնաժողովի ղեկավարը։
Յունկերը նաև հայտնել է, որ շփվել է այնպիսի երկրների առաջնորդների հետ, ինչպիսիք են Հունգարիան, Սլովակիան և Չեխիան։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ավստրիայի դաշնային կանցլեր Վերներ Ֆայմանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել էր սահմանային վերահսկողություն հաստատելու ԳԴՀ ծրագրերի մասին։
ԵՄ–ում մտահոգված են շենգենյան գոտու ճակատագրով

7or.am