Լրահոս

14.09.2015 10:30


Զառ-Գեղաշեն ավտոճանապարհի մոտ «ԳԱԶ-53» է այրվել. տուժածները տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են

Զառ-Գեղաշեն ավտոճանապարհի մոտ «ԳԱԶ-53» է այրվել. տուժածները տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 21.16-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Զառ-Գեղաշեն ավտոճանապարհին այրվում է «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենա. լսվել է պայթյունի ձայն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զառ-Գեղաշեն ավտոճանապարհի մոտակայքում` դաշտամիջյան հատվածում, այրվում է «ԳԱԶ-53» մակնիշի 43 LS 486 պ/հ ավտոմեքենայի (վարորդ Սենիկ Գրիգորյան) շարժիչի հատվածը, վարորդի խցիկը, առջևի անվադողը և թափքը (մոտ 1 քմ) և առջևի մյուս անվադողը մասամբ. պայթյունի նշաններ չեն հայտնաբերվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.48-ին, մարվել` 21.58-ին:

Հրդեհի հետևանքով Ս. (ծնված 1946 թ.), Մ. (ծնված 1995 թ.) Գրիգորյանները և Մ. Հ.-ը (ծնված 2005թ.) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետև` «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն». բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը