Աշխարհ

14.09.2015 09:45


ԳԴՀ–ն ներգաղթյալների պատճառով խզել է Ավստրիայի հետ երկաթգծային հաղորդակցությունը

ԳԴՀ–ն ներգաղթյալների պատճառով  խզել է Ավստրիայի հետ երկաթգծային հաղորդակցությունը

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախաձեռնությամբ՝ ներգաղթյալների հոսքի պատճառով ժամանավորապես ընդհատվել է Ավստրիայի հետ երկաթգծային հաղորդակցությունը։ Այս մասին, «Գազետա»–ի փոխանցմամբ, գրում է «Passauer neue presse»–ը։

Երկրի հարավում ծրագրվում է նաև սահմանային վերահսկողություն սահմանել։

Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը նշել է, որ ԳԴՀ–ն «Եվրոպայի անգործության պատճառով հայտնվել է իր հնարավորությունների վերջնակետին»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը