H1N1 վիրուսը դեռ Գյումրի չի հասել։ Համենայնդեպս, այդպես են հավաստիացնում Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցում: Սակայն եթե նույնիսկ H1N1 վիրուսով վարակված անձնավորություն լինի մարզում, հիվանդանոցները և պոլիկլինիկաները որևէ հնարավորություն չունեն բացահայտելու վիրուսի առկայությունը տվյալ անձնավորության մոտ համապատասխան սարքավորումների բացակայության պատճառով: Գրիպը ախտորոշելու հիմնական պատասխանատվությունն ընկնում է մասնագետի վրա, ով հիվանդության ախտանիշներով է կողմնորոշվելու՝ առանց համապատասխան բուժսարքավորման:
«Շիրակի մարզը չունի վիրուսոլոգիական հետազոտությունների համար նախատեսված սարքավորումներ: Եթե լուրջ կասկածներ ունենք, ապա ուղարկում ենք Երևան»,- ասում է վարակաբան Կարինե Հովհաննիսյանը:
Գյումրու ինֆեկցիոնիստները նշում են, որ խուճապն ավելորդ է, եթե հիվանդին պատգարակով չեն տեղափոխում, եթե ջերմությունը չի բարձարացել 39-ից 40 աստիճան, և չի ավելացել հիվանդի ինտոկսիկացիան: Վերոհիշյալ ախտանիշների դեպքում են միայն հիվանդին ուղարկում Երևան: Այս առումով հետազոտվող քաղաքացիներից մեկը կատակով նշեց. «Այդ մարդուն ոչ թե Երևան պետք է ուղարկել, այլ դիահերձարան: Նման վիճակում գտնվող մարդն էլ կենդանի կմնա՞»:
Ի դեպ, գրիպի դեմ արդյունավետ պայքարի միջոց համարվող «Տամիֆլյու» դեղամիջոցը Գյումրիում հնարավոր չէ ձեռք բերել: Սույն դեղամիջոցը բացակայում է Գյումրիի բոլոր դեղատներում, հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում:
Գյումրիում չեն կարող ախտորոշել H1N1 վիրուսը

Դերենիկ Մալխասյան
Գյումրի