Նիկոլ Փաշինյանի դատավարությունը կշարունակվի նոյեմբերի 19-ին
Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը։ Դատարանում ցուցմունք են տվել Արտաշատի բնակիչ Լաուրա Մելքոնյանը, Կարեն Կոստանյանը, մարտի 1-ի թալանին մասնակցելու համար 4 տարի պայմանական դատապարտված Լավրենտի Գալստյանը։
Կարեն Կոստանյանն ու Լավրենտի Գալստյանը դատարանին հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանին չեն ճանաչում, ուղղակի լսել են նրան։
-Ես ոսկու շուկայում եմ աշխատում, ինձ մոտ էր, հետաքրքրության համար գնացի նայելու: Փաշինյանին չեմ ճանաչում, բայց նա հայտարարեց, որ ով ինչով կարող է, թող պաշտպանվի: Մի պահ ես էլ էի ուզում փայտ վերցնել, ոչ ոքի չէի ճանաչում, հետո գնացի տուն,-ասել է Կարեն Կոստանյանը։
Իսկ Լավրենտի Գալստյանն էլ նշել է, որ Մալաթիայի շուկայում բանվոր է եղել և պարբերաբար մասնակցել է Ազատության հրապարակի շուրջօրյա ցույցերին: Նրա խոսքերով՝ երբ երեկոյան ոստիկանները եկել են, ժողովուրդը քարեր, փայտեր է շպրտել նրանց կողմը:
Դատական նիստն այդքանով ավարտվել է, և հաջորդ նիստը տեղափոխվել է նոյեմբերի 19-ին՝ ժամը 12.00-ին:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին մեղադրանք է առաջադրվել մարտի 1-ի դեպքերի՝ Քր. օր. 225 և 2008թ. հոկտեմբերի դեպքերի առիթով՝ Քր. օր. 316 հոդվածներով:

7or.am