ՌԴ վերջին կայսեր երեխաների մնացորդները կթաղեն Պետերբուրգում (լուսանկար)
Գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ ՌԴ Եկատերինբուրգի շրջանում 2007թ. հայտնաբերված երեխաների մնացորդները պատկանում են Ռուսաստանի կայսրության վերջին կայսր Նիկոլայ II-ի երեխաներին` մեծ իշխանուհի Մարիային և ցարաժառանգ Ալեքսեյին:
Ինչպես տեղեկացնում է «Вести.ru»-ն, դեռ 1991թ. Եկատերինբուրգի շրջանում գտնվող Իսետական հանքում պեղումների ժամանակ էին հայտնաբերվել Նիկոլայի և նրա ընտանիքի մնացորդները: Սակայն նույնականացվել է 9 մարմին, մինչդեռ Իպատյևի տանը սպանվել է 11 հոգի:
2007 թվականին մասնագետներն ընդլայնել են պեղումները` հայտնաբերելով ևս 2 հոգու մնացորդներ, որոնք, ենթադրաբար, պատկանում էին իշխանուհի Մարիային և ցարաժառանգ Ալեքսեյին:
Որպեսզի հնարավոր լինի ապացուցել, որ մնացորդները պատկանում են կայսեր երեխաներին, գիտնականները համեմատել են Նիկոլայի վերնաշապկի վրա մնացած արյան հետքերի ԴՆԹ-ն, որոնք առաջացել են Ճապոնիայում մահափորձ կատարելուց հետո, և մնացորդների ԴՆԹ-ն: Արդյունքում՝ գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ մնացորդներն իսկապես պատկանում են Նիկոլայի երեխաներին` Մարիային և Ալեքսեյին:
Նշվում է, որ Ռուսաստանի կայսրության վերջին կայսեր երեխաների մնացորդները կթաղվեն Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցում գտնվող դամբարանում: Նմանատիպ որոշում է կայացրել ՌԴ իշխանությունը:

7or.am