Աշխարհ

12.09.2015 21:40


Էլթոն Ջոնն ուկրաինացի գործարարներին կոչ է արել գեյերին աշխատանքի ընդունել

Էլթոն Ջոնն ուկրաինացի գործարարներին կոչ է արել գեյերին աշխատանքի ընդունել

Հանրահայտ երաժիշտ Էլթոն Ջոնն ուկրաինացի գործարարներին կոչ է արել գեյերին աշխատանքի ընդունել։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը։

Գեյերի իրավունքների հայտնի պաշտպանն ընդգծել է, որ սեռական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման քաղաքականությունը խանգարում է տնտեսական զարգացմանը։

Էլթոն Ջոնը հավելել է, որ գեյերի իրավունքների պաշտպանությունը կնպաստի նոր Ուկրաինայի բիզնեսի զարգացմանը։

Այս թեմային երգիչն անդրադարձել է Ուկրաինայում անցկացված գործարար համաժողովի ժամանակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը