Բեռլինում սկսվել է «նորմանդյան քառյակի» ԱԳ նախարարների հանդիպումը
Բեռլինում սկսվել է «նորմանդյան քառյակի» արտգործնախարարների հանդիպումը, որի ժամանակ պետք է քննարկվի Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցը։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։
Մինչ այդ, ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը և նրա ֆրանսիացի գործընկեր Լորան Ֆաբիուսը Բեռլինում երկկողմ հանդիպում են ունեցել։
Լավրովը հանդիպել է նաև Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտանմայերի հետ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պայմանավորվել էին հանդիպել հոկտեմբերի 2-ին Փարիզում։

7or.am