Խորհրդարանում քննարկվել է ԱԺ «Մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականցնող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը
Խորհրդարանում այսօր քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հնաձնաժողովի կողմից դրական եզրակացության չարժանացած «Մշտադիտարկում(մոնիթորինգ) իրականցնող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը։ Օրենքի համահեղինակ Վահան Հովհաննիսյանը հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանին հարց է ուղղել, թե հանձնաժողովն իր եզրակացության մեջ բարեփոխման ծրագրեր արե՞լ է, և եթե այո, որքա՞ն է փոփոխությունների ընդունման հնարավորությունը։
Արծվիկ Մինասյանը պատասխանել է, որ հանձնաժողովը երկու առաջարկություն է արել։ Առաջինը վերաբերում է հանձնաժողովի ծրագրի այն դրույթին՝ ըստ որի ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ պետք է իրազեկել խորհրդարանին գործունեության մասին։ Հանձնաժողովն առաջարկել է երեք ամիսը փոխարինել 6 ամսով, ինչը նախագծի հեղինակների կողմից ընդունելի է համարվել։
-Երկրորդ փոփոխությունը, որը վերաբերում էր մշտական հանձնաժողովին իրավունք վերապահելուն, այդ կողմից ընդունելի համարվեց, որովհետև ժամանակավոր հանձնաժողովի կողմից ներկայացված այն սկզբունքները, որոնց վրա կառուցվելու է այս հանձնաժողովի աշխատանքը, ամենևին չեն համապատասխանում այն առաջարկությանը, որը ներկայացվեց հանձնաժողովի նախագահի կողմից։ Մշտական որևէ հանձնաժողով պարզապես չի կարող ապահովել այդ սկզբունքների գործադրումը, և կդառնա անիմաստ վարքագիծ,-ասել է Արծվիկ Մինասյանը։

7or.am