Աշխարհ

12.09.2015 13:13


Ավակովի դեմ մահափորձ կազմակերպողներն ուզում էին նաև «Ազովի» հրամանատարին սպանել

Ավակովի դեմ մահափորձ կազմակերպողներն ուզում էին նաև «Ազովի» հրամանատարին սպանել

Կազմակերպված հանցավոր խումբը, որը մահափորձ էր ծրագրում Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի դեմ, մտադիր էր ոչնչացնել նաև ազգային պատգամավոր, «Ազով» գումարտակի հրամանատար Անդրեյ Բելեցկուն։

Այս մասին «УНН»–ին ասել է իրավապահ մարմինների աղբյուրը։

Նշվում է, որ ոստիկանության կապիտան է ձերբակալվել, ծրագրվում է նաև այլ անձանց կալանավորում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Գլխավոր ռազմական դատախազության հետ կանխել է երկրի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի դեմ կազմակերպված մահափորձը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը