Աշխարհ

12.09.2015 18:28


Մերկելի գործընկերը սխալ է համարել փախստականներին ընդունելու որոշումը

Մերկելի գործընկերը սխալ է համարել փախստականներին ընդունելու որոշումը

Գերմանիայի Քրիստոնեա–սոցիալական միության ղեկավար և կանցլեր Անգելա Մերկելի կոալիցիոն գործընկեր Հորսթ Զեեհոֆերը փախստականներին ընդունելու կանցլերի որոշումը սխալ է համարել, որը «դեռ երկար ժամանակ կմտահոգի»։ Այս մասին գրում է «Վեստի»–ն՝ «Շպիգելին» հղումով։

«Շուտով մենք աղետալի դրության մեջ կհայտնվենք, որից անհնար կլինի դուրս գալ»,–քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում պարբերականը։

Ճգնաժամային իրավիճակը քննարկելու համար Զեեհոֆերն իր կուսակցության նիստին է հրավիրել անգամ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։

Քրիստոնեա–սոցիալական միությունը գործում է Բավարիայում, որին բաժին է ընկնում Գերմանիայի փախստականների երկու երրորդը։ Նշվում է, որ գերմանացիների մեծ մասն աջակցում է Մերկելի՝ ներգաղթյալներին տարածք տրամադրելու որոշմանը, հակառակ կարծիքին է հարցվածների 29 տոկոսը։

Նշենք, որ 2015թ. ԵՄ է ժամանել մոտ 350 հազ ներգաղթյալ։ Նրանց մեծ մասը ներկայումս գտնվում է Սերբիայում, Հունգարիայում և Հունաստանում, սակայն գրեթե բոլորը փորձում են հասնել Գերմանիա կամ Շվեդիա։

Ներգաղթյալների թիվն այնքան մեծ է, որ Հունգարիայի իշխանությունները մտածում են անգամ երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին։ Իսկ Գերմանիայում, որտեղ Մերկելը խոստացել է օգնել փախստականներին, հաճախակիացել են ներգաղթյալների ապաստարանների հրդեհման դեպքերը։

Եվրահանձնաժողովում նշել են, որ միգրացիոն այս ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը