Դոնալդ Թրամփը՝ «Միսս Տիեզերք» մրցույթի միակ սեփականատեր
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Միսս Տիեզերք» մրցույթի բոլոր իրավունքներն այժմ պատկանում են իրեն, և որ մեդիաընկերության դեմ ուղղված բոլոր դատական վարույթների հետ կապված խնդիրները լուծվել են:
Այս մասին Թրամփը հայտնել է «Թվիթթերի» իր էջում: Նա, սակայն, չի ներկայացրել գնման հետ կապված մանրամասները:
Հիշեցնենք, որ «Միսս Տիեզերք» մրցույթը միլիարդատեր Թրամփի և «NBCUniversal»-ի համատեղ նախագիծն էր, սակայն ս.թ. հունիսին «NBC»-ն հայտարարել էր, որ խզում է իր գործնական կապերը միլիարդատիրոջ հետ ներգաղթյալների վերաբերյալ նրա կոշտ հայտարարության պատճառով:

7or.am