Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված ցուցարարներն ազատ են արձակվել
Այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված ցուցարարներն ազատ են արձակվել: Ընդհանուր առմամբ, բերման էին ենթարկվել 48–ը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր լուսադեմին ոստիկանությունը նստացույցը ցրելու հատուկ գործողություն է իրականացրել՝ կիրառելով նոր տեխնոլոգիա։ Ոստիկանների մի հոծ շարք, միմյանց թևանցուկ արած, ճեղքել անցել է ցուցարարների միջով՝ այդպիսով կիսելով բողոքի գործողության մասնակիցների պատը։ Դրանից հետո ցուցարարներին ստիպել են անցնել մայթեր՝ շղթա կազմելով և թույլ չտալով դուրս գալ պողոտա։
Ցուցարարներից առնվազն 3–ի ինքնազգացողությունը վատացել էր։

7or.am