Թուրք բանվորներին առևանգած զինյալները տեսանյութ են հրապարակել
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում ցույց են տրվում նախորդ շաբաթ Բաղդադում առևանգված 18 թուրք բանվորները։
Ծնկաչոք գերիների հետևում կանգնած է հրացաններով զինված, ծածկած դեմքերով 5 սևազգեստ տղամարդ։ Զինյալների հետևում «Մահապարտների վաշտ» արաբերեն գրությամբ ցուցապաստառ կա։
Տեսանյութը սկսվում է բանվորների ներկայանալով։
«Մենք օտարերկրյա բանվորներ ենք և այստեղ էինք եկել հաց վաստակելու համար,–ասում է առևանգվածներից մեկը՝ դիմելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ –Իսկ այժմ մենք դարձել ենք արտաքին քաղաքականության և անմիտ ու սխալ քայլերի զոհերը»։
3–րոպեանոց տեսանյութում զինյալների պահանջները ներկայացվում են էկրանին. նրանք չեն խոսում։ Առևանգողները պահանջում են Թուրքիայից դադարեցնել գողացված նավթ գնելը կիսանկախ Իրաքյան Քրդստանից, ինչպես նաև ստիպել զավթիչ զորքերին (սիրիական իսլամական խմբավորումների կոալիցիան, որոնց թվում է «Ալ–Քաիդայի» աջակցությունը վայելող «Նուսրայի ճակատը») բացել Սիրիայի հյուսիս–արևմուտքում գտնվող Քեֆրայի և ալ–Ֆուա շիական գյուղերի շրջափակումը։
Տեսանյութը վերջանում է այս խոսքերով. «Եթե մեր պահանջները չկատարվեն, մենք ամենադաժան ձևով կխորտակենք Թուրքիայի և նրա գործակալների շահերը Իրաքում»։
Սակայն զինյալները առևանգված բանվորների կյանքին սպառնալիքներ չեն հնչեցնում։
Հիշեցնենք՝ Բաղդադի Հաբիբիա շիական շրջանում կառուցվող մարզադաշտի շինարարական աշխատանքներին մասնակցող թուրք բանվորներն առևանգվել են սեպտեմբերի 2–ին։
«Nurol Holding» ընկերության ներկայացուցիչներն արդեն հաստատել են, որ տեսահոլովակում ներկայացվածներն առևանգված բանվորներն են։
Թուրքիայի ԱԳՆ–ն հայտարարել է, որ զբաղվում է հոլովակի քննությամբ։
Ներկայումս Թուրքիան ցամաքային և օդային գործողություններ է իրականացնում Իրաքյան Քրդստանում ՔԱԿ զինյալների դեմ։

7or.am