Օբամա. «Մոսկվայի կողմից Ասադին աջակցելը «դատապարտված է»»
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ՌԴ ռազմական ներկայության մեծացումը Սիրիայում ինդիկատորն է այն բանի, որ Սիրիայի ղեկավար Բաշար Ասադն անհանգստանում է և խնդրում ռուսական կողմի օգնությունը։ Այս մասին գրում է «Reuters»–ը։
Օբաման նշել է, որ Մոսկվայի կողմից Ասադին աջակցելը «դատապարտված է անհաջողության»։
«Գազետա»–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ գերատեսչությունը ողջունում է ՌԴ «կառուղոցական դերը» Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Սակայն նա ընդգծել է, որ Մոսկվան չպետք է փորձի ամրապնդել նախագահ Ասադի ռազմական ուժերը։
«Մենք ողջունում ենք ՌԴ կառուցողական դերը ԻՊ դեմ պայքարում... բայց դա չի կարող միաժամանակ Ասադին աջակցելու շարունակությունը լինել»,–ասել է Քիրբին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օբաման դժգոհ է պետդեպի՝ Սիրիա թռչող ՌԴ ինքնաթիռների ուղին արգելափակելու փորձից։

7or.am