Աշխարհ

12.09.2015 09:40


Սաուդյան Արաբիայում կռունկի ընկնելու հետևանքով մահացածների թիվը հասել է 87–ի (լուսանկարներ, տեսանյութ)

Սաուդյան Արաբիայում կռունկի ընկնելու հետևանքով մահացածների թիվը հասել է 87–ի (լուսանկարներ, տեսանյութ)

Մեքքայի Ալ–Հարամ մզկիթի վրա կռունկի ընկնելու հետևանքով մահացած ուխտավորների թիվը հասել է 87–ի։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, «Թվիթթերի» իր էջում հայտնել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր 65 զոհի և 184 վիրավորի մասին։

Աշխարհի խոշորագույն մզկիթներից մեկի՝ Ալ–Հարամի բակ շինարարական կռունկի անկման պատճառները, նախնական տվյալներով, ուժեղ անձրևներն ու քամիներն են։

Սաուդյան Արաբիայի Մեքքա վարչական շրջանի էմիր Հալեդ ալ–Ֆեյսալը հանձնարարել է հատուկ հանձնաժողով ստեղծել արտակարգ պատահարը հետաքննելու համար։

Նշենք, որ Ալ–Հարամ՝ Արգելված մզկիթում է գտնվում իսլամի հիմնական սրբությունը՝ Քաաբան։ Հայտնի է, որ յուրաքանչյուր մահմեդական կյանքում գոնե մեկ անգամ պետք է ուխտագնացության գնա Մեքքայի և Մեդինայի սրբավայրեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը