Լրահոս

17.11.2009 17:14

Վլադիմիր Կոստանյանը խոստանում է պատռել դիմակները

Տեղեկացնում եմ ձեզ եւ հատկապես Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքի բնակիչներին, որ իշխանություններին մշտապես ծառայող կեղծ ընդդիմադիր Հմայակ Հովհաննիսյանի ընտրարշավից դեռ շատ առաջ լուսաբանող իշխանամետ լրատվամիջոցների տարածած լուրը' իբր ես հանել եմ թեկնածությունս ու ինքնաբացարկ եմ հայտարարել, իրականությանը չի համապատասխանում, սուտ է եւ նպատակ ունի, ինչպես միշտ, խաբել ընտրողներին:

Միասնական ինքնաբացարկի իմ կոչը ուղղված է եղել Նիկոլ Փաշինյանի անունը սուտ եւ ձևական կերպով շահարկող, իբր ընդդիմադիր, կեղծ գործիչների բացահայտմանը և այս պահին դեռ ուժի մեջ է:

Եվ քանի որ նրանք հրաժարվում են այդ քայլից և չեն արձագանքում իմ կոչին, ինչպես և սպասվում էր, այս ամսվա 20-ին ժամը 18:00-ին Ազնաուրի անվան հրապարակում թիմակիցներիս հրավիրած հանրահավաքի ժամանակ ես կպատռեմ նրանց ու հատկապես Հմայակ Հովհաննիսյանի դիմակներն ու բազմաթիվ բացահայտումներ կներկայացնեմ ձեզ:

Հարգանքով' թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Վլադիմիր Կոստանյան։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։