Սեպտեմբերի 11-ին, ժամը 22.58-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` Շահումյան գյուղի մոտակայքում, ավտոմեքենան շրջվել է ջրանցքի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածում (35-րդ կմ) «Նիսսան Մարչ» մակնիշի 34 AF 280 պետհամարանիշով (վարորդ` 1977 թ. ծնված Ա. Հ., ) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը:
Մինչ հրշեջ-փրակարարների կանչի վայր հասնելը վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով:
«Նիսսան Մարչ»–ն ընկել է ջրանցքը
Սեպտեմբերի 11-ին, ժամը 22.58-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` Շահումյան գյուղի մոտակայքում, ավտոմեքենան շրջվել է ջրանցքի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածում (35-րդ կմ) «Նիսսան Մարչ» մակնիշի 34 AF 280 պետհամարանիշով (վարորդ` 1977 թ. ծնված Ա. Հ., ) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը:
Մինչ հրշեջ-փրակարարների կանչի վայր հասնելը վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: