Քաղաքական

12.09.2015 06:28


Ոստիկանությունը հատուկ տեխնոլոգիայով ցրեց Բաղրամյան պողոտայի նստացույցը. կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)

Ոստիկանությունը հատուկ տեխնոլոգիայով ցրեց Բաղրամյան պողոտայի նստացույցը. կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)

Ինչպես հայտնել էինք, Բաղրամյան պողոտայում «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած նստացույցի մասնակիցներին փողոցն ազատելու համար ոստիկանությունը 6 ժամ ժամանակ էր տվել, այսինքն՝ մինչև 2015թ. սեպտեմբերի 12-ի առավոտյան ժամը 05:00–ն։

Վաղ առավոտյան ոստիկանությունը սկսել է նստացույցը ցրելու հատուկ գործողությունը՝ կիրառելով նոր տեխնոլոգիա։ Ոստիկանների մի հոծ շարք, միմյանց թևանցուկ արած, ճեղքել անցել է ցուցարարների միջով՝ այդպիսով կիսելով բողոքի գործողության մասնակիցների պատը։ Դրանից հետո ցուցարարներին ստիպել են անցնել մայթեր՝ շղթա կազմելով և թույլ չտալով դուրս գալ պողոտա։

Ցուցարարներից առնվազն 3–ի ինքնազգացողությունը վատացել է, որոնցից երկուսը «Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ են։ Կան նաև բերման ենթարկվածներ։

Հատուկ գործողությունից հետո Բաղրամյան պողոտա է դուրս բերվել ջրցան մեքենան, որը լվացել է փողոցը։

Բաղրամյան պողոտայում արդեն իսկ վերսկսվել է երթևեկությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը