Ամերիկայի վարչակազմն ամեն ինչ անելու է, որ Իրանի բնակչության որքան հնարավոր է մեծ հատվածն իմանա, թե ինչ է մտածում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հայտարարությունների և այլ հարցերի մասին։
Սեպտեմբերի 24-ին Սպիտակ տան մամուլի ծառայությունը հրապարակել է ֆարսի լեզվով հեռարձակվող «BBC»-ին Բարաք Օբամայի տված հարցազրույցից մի հատված, որտեղ ԱՄՆ նախագահն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հայտարարությունները որակել է վիրավորական, ատելությամբ լի և աններելի։
Հարցազրույցին նվիրված ճեպազրույցի ժամանակ վարչակազմի ներկայացուցիչն ասել է, թե ԶԼՄ-ն, որին Օբաման հարցազրույց է տվել, պատահական չի ընտրված։
-«BBC Persian»-ը մեծ լսարան ունի Իրանում, դա միլիոնավոր լսարան է։ «BBC Persian»-ը նաև ռադիո ունի, որը ևս բազմաթիվ ունկնդիրներ ունի Իրանում։ «BBC Persian» կայքն ամենահայտնիներից է տարածշաշրջանում։ Այնպես որ, մենք որոշեցինք, որ սա իրանական լսարանի հետ երկխոսության համար արդյունավետ հարթակ է,-ասել է նա և հավելել, թե վարչակազմը մտադիր չէ մեկ հարցազրույցով սահմանափակվել։
ԱՄՆ–ը Իրանին տեղեկատվական պատերազմ է հայտարարել