«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները կրկին փակել են Բաղրամյան պողոտան (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներն այսօր երթ են իրականացրել դեպի Բաղրամյան պողոտա և կրկին փակել այն։
Երթը հաջորդել է Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքին։
Ոստիկանները ցուցարարներին թույլ չեն տվել բարձրանալ Բաղրամյան պողոտայով և վերջինները փողոցի գրեթե նույն հատվածում նստացույց են սկսել, ինչ երկու ամիս առաջ։
Երբ իրավիճակը մի փոքր հանդարտվել է, ցուցարարները կրկին քոչարի են սկսել պարել Բաղրամյան պողոտայում։
Ի դեպ, ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է արել, ըստ որի՝ իրենց բնորոշմամբ անօրինական հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին տրամադրում է 6 (վեց) ժամ ժամանակ՝ մինչև 2015թ. սեպտեմբերի 12-ի առավոտյան ժամը 05:00՝ իրենց պահանջն արտահայտելու և Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումն ինքնակամ վերացնելու համար՝ պայմանով, որ այդ ընթացքում հավաքը կշարունակի կրել խաղաղ բնույթ:

7or.am