Լրահոս

11.09.2015 16:09


Ադրբեջանի բանակը ևս մեկ կորուստ է ունեցել

Ադրբեջանի բանակը ևս մեկ կորուստ է ունեցել

ԱՐՑԱԽՊՐԵՍ–ը հայտնում է, որ «Ազադլըգ» թերթի փոխանցմամբ՝ զինծառայող Բալաահմեդ Ֆազիլ օղլու Ռուստամովը կասկածելի հանգամանքներոմ մահացել է: Նա ծնունդով Ղազախի Քեմերլի գյուղից էր: Զինծառայության էր կանչվել Բաքվի Խազարի շրջանից: Ընդամենը 6 ամիս է, որ ծառայում է բանակում:

Հանգուցյալի մարմինը զորամասից բերվել է նրա բնակության հասցե: Դիակը բերած զինծառայողները ծնողներին հայտնել են, որ նրանց որդին զոհվել է պահակակետում` հայկական կողմից արձակված գնդակից:

Սակայն զինվորի ընտանիքը չի հավատում դրան: Հայրը` Ֆազիլ Ռուստամովն ասում է, որ եթե որդին ապանվել է հակառակորդի գնդակից, ապա նրան պետք է շեհիդի կարգավիճակ շնորհվեր, սակայն նրանով հետաքրքրվող անգամ չկա:

Հանգուցյալի մայրը` Սուրայա Ռուստամովան պատկան արտյաններից պահանջում է հետաքննել մահվան փաստը: «6 ամսվա զինվորին ինչու են պահակակետ հանել: Թող բացատրեն: Նա մեր ընտանիքի միակ որդին էր: Որդուս սպանել են…», -ասել է նա:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինվորի մահվան հետ կապված որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել:

Մանրամասները՝ ԱՐՑԱԽՊՐԵՍ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը