Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության` 3, խարդախության` 7, յուրացման, հարկերից խուսափելու և մաքսանենգության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման` 1, մարմնական վնասվածք հասցնելու և գողության 2-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 10-ից 11-ը)