Աշխարհ

11.09.2015 20:50


Օբաման դժգոհ է պետդեպի՝ Սիրիա թռչող ՌԴ ինքնաթիռների ուղին արգելափակելու փորձից

Օբաման դժգոհ է պետդեպի՝ Սիրիա թռչող ՌԴ ինքնաթիռների ուղին արգելափակելու փորձից

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր վրդովմունքն է հայտնել պետքարտուղարության չհամաձայնեցված քայլերի համար՝ կապված Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքներով Ռուսաստանից Սիրիա բեռնատար ինքնաթիռների թռիչքները կանխելու հետ:

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` նմանատիպ իրավիճակներից ապագայում խուսափելու համար Օբաման հանձնարարել է ազգային անվտանգության հարցերով խորհրդականներին համաձայնության գալ և համապատասխան գործողությունների ծրագիր մշակել, որը հնարավորություն կտա հնարավորինս շուտ առաջ շարժվել:

Ըստ աղբյուրի՝ խնդիրն այն է, որ Ազգային անվտանգության խորհուրդը բաժանվել է երկու մասի. անդամների մի մասը կողմ է Ռուսաստանին և Սիրիային դիմադրելուն, իսկ մյուս մասը կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է համագործակցել այդ երկրների հետ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը դիմադրելու նպատակով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը