Աշխարհ

11.09.2015 22:20


Վենեսուելայի դատարանը 13 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմության առաջնորդին

Վենեսուելայի դատարանը 13 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմության առաջնորդին

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի դատարանը որոշում է կայացրել 13 տարով և 9 ամսով ազատազրկել ընդդիմության առաջնորդներից մեկին՝ Լեոպոլդ Լոպեսին:

Ինչպես տեղեկացնում է «Reuters»-ը, բացի Լոպեսից՝ ազատազրկման տարբեր ժամկետների է դատապարտվել նաև 2014թ. զանգվածային անկարգություններին մասնակցած 3 ուսանող։ Սակայն երիտասարդները չեն ուղարկվելու բանտ՝ մարդասիրական և ընթացակարգային նկատառումներից ելնելով:

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոբերտ Ջեյկոբսն իր խոր մտահոգությունն է հայտնել դատավճռի կապակցությամբ և կոչ արել է Վենեսուելայի իշխանություններին աշխատել ժողովրդավարությունը և մարդու իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը