ԼՂՀ ՊԲ. «Շփման գծում հայկական կողմը կորուստ չունի»
ՊԲ մամուլի ծառայությունը Ռազմինֆոյի հետ զրույցում հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրը, թե սեպտեմբերի 9-ին և 10-ին հայկական կողմն ընդհանուր առմամբ 7, իսկ մի շարք այլ լրատվամիջոցների պնդմամբ 8 կորուստ է ունեցել։
ՊԲ մամուլի ծառայությունից նշում են, որ հայկական կողմը զոհեր չունի ու շեշտում՝ սա ադրբեջանական կողմի հերթական քարոզչական քայլն է՝ ուղղված հայկական լսարանում խուճապ առաջացնելուն։
Ադրբեջանական լրատվամիջոցներն այս լուրերը տարածելիս հղում են արել, իբր, հայկական ArmPaper լրատվական կայքին։ Կայքը գրանցված է ընդամենը 11 օր առաջ։

Մանրամասները՝ Ռազմինֆոյում։