Լրահոս

10.01.2011 11:44


Էրդողանը հայտարարել է Կարսում գտնվող հայ-թուրքական բարեկամության հուշարձանը հանելու մասին

Ինչպես հաղորդում է «Hurriyet»-ը՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս այցելության ժամանակ հայտարարել է, որ կհանի հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանը և անվանել է այն հրեշային ու տգեղ։

-Չի կարելի, որ այստեղ այսպիսի հուշարձան կանգնած լինի, այն փչացնում է քաղաքի ողջ արտաքին տեսքը։ Մենք մտադիր ենք այստեղ այգի կառուցել, - ասել է Թուրքիայի վարչապետը։

Նշենք, որ հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանը կառուցվել է Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուի ժամանակ։ Վերջինս քննադատել է Էրդողանի որոշումը։

Այս խորագրի վերջին նյութերը