Քաղաքական

11.09.2015 13:00


Էդ. Նալբանդյան. «Բնական է, որ ՌԴ–ն զենք է վաճառում Ադրբեջանին»

Էդ. Նալբանդյան. «Բնական է, որ ՌԴ–ն զենք է վաճառում Ադրբեջանին»

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «BBC»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում թեև նշել է, որ Հայաստանին այդքան էլ դուր չի գալիս Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը, սակայն, միաժամանակ, դա բնական է համարել։

«Թերևս դա բիզնեսի և առևտրի հարց է։ ՌԴ–ի հետ համագործակցելով ռազմական ոլորտում՝ մենք ևս գնում և ստանում ենք զինամթերք։ Իսկ որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին և այլ երկրների, բնական է, որովհետև Ռուսաստանը զենք արտադրող պետություն է»,-ասել է Նալբանդյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը