Գ. Մարտիրոսյան. «Սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը հայտնել է, որ 2015թ. հունվարին արձանագրված գնաճին հաջորդող ամիսներին ՀՀ սպառողական շուկայում գնանկում է նկատվել:
Ըստ Մարտիրոսյանի` ս.թ. օգոստոսին, հուլիսի համեմատ, սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների 0.3% գնաճով: Ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.3% գնանկում, իսկ ծառայությունների ոլորտում` սակագների 0.1% հավելաճ:
Գնաճ է գրանցվել նաև մսի և կաթնամթերքի շուկայում, իսկ օգոստոսին՝ նաև բանջարեղենի շուկայում:
«Գնաճը պայմանավորվել է մսամթերքի, կաթնամթերքի, ոչ ոգելից խմիչքի, ծխախոտի բանջարեղենի և կարտոֆիլի 0.3-11.8% գնաճով», - ասել է Գուրգեն Մարտիրոսյանը:
Մասնագետը հայտնել է, որ կանաչեղենը թանկացել է 12.9%-ով, կանաչ լոբին՝ 19.0%-ով, ծաղկակաղամբը՝ 42.5%-ով, կաղամբը՝ 51.1%-ով, կարտոֆիլը` 53.1%-ով:
Իսկ ահա օգոստոսին, հուլիսի համեմատ, Հայաստանում գրանցվել է սմբուկի` 53.0%, պղպեղի՝ 25.2%, գազարի՝ 19.4%, վարունգի՝ 17.3%, լոլիկի` 16.9%, գլուխ սոխի՝ 7.1%, սխտորի` 4.5% և բանջարեղենի այլ տեսակների գնանկում:

7or.am