Քաղաքական

11.09.2015 12:35


Արշակ Մուսախանյան. «Պայմաններ ստեղծել սեփական վերարտադրման համար անընդունելի է»

Արշակ Մուսախանյան. «Պայմաններ ստեղծել սեփական վերարտադրման համար անընդունելի է»

Երեկ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Ոչ»-ի շարժման անդամները չգիտեն, թե ինչի դեմ են պայքարում:

«Zham.am»-ի հետ զրույցում «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը պատասխանելով մեր այն հարցին՝ ինչպե՞ս կարձագանքի, փաստորեն, մեղադրական այդ հայտարարությանը, ասել է.

-Մենք շատ լավ գիտակցում ենք, թե ինչի դեմ ենք պայքարում: Պայքարում ենք, որ ՀՀ կառավարման համակարգը չփոխվի, դա շատ պարզ է… փոխել Սահմանադրությունը, փոխել կառավարման համակարգը և պայմաններ ստեղծել սեփական վերարտադրման համար անընդունելի է: Եվ մենք հենց այդ հանգամանքի դեմ ենք պայքարում:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը