Աշխարհ

11.09.2015 19:27


Կողոպտիչը վաճառել է գողացած ապրանքներն անմիջապես տուժողի տնից

Կողոպտիչը վաճառել է գողացած ապրանքներն անմիջապես տուժողի տնից

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ-ում։ «Fox News»-ի փոխանցմամբ՝ անհայտ կողոպտիչը ներխուժել է Սաուրս ընտանիքի տուն և մնացել այնտեղ մի քանի օր` համացանցի միջոցով վաճառելով գողացած ապրանքները։

Նշվում է, որ տանտերերն ապրում էին այլ հասցեով, ինչից օգտվել է հանցագործը: Գողացած ապարանքների գնորդները գալիս էին հենց Սաուրսի տան մոտ:

Տան վաճառքով զբաղվող Սաուրսն իմացել է տեղի ունեցածի մասին այն ժամանակ, երբ պայմանավորվել է հանդիպել անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող մասնագետի հետ: Մոտենալով տանը՝ տղամարդը բեռնատար է նկատել: Տանը Սաուրսն անծանոթ տղամարդու է հանդիպել, ով ցանկանում էր միկրոալիքային վառարան գնել: Այդ պահին կողոպտիչը հասցրել է փախչել:

Ներկայումս տարվում է քննություն: Սաուրս ընտանիքը հաշվարկել է, որ հանցագործին հաջողվել է վաճառել 55 հազ դոլարի ապրանք:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը