Աշխարհ

11.09.2015 11:30


Սիրիան մերժել է Բաշար Ասադին «անցումային» նախագահ նշանակելու Մեծ Բրիտանիայի առաջարկը

Սիրիան մերժել է Բաշար Ասադին «անցումային» նախագահ նշանակելու Մեծ Բրիտանիայի առաջարկը

Սիրիան մերժել է Մեծ Բրիտանիայի առաջարկը, ըստ որի՝ Բաշար Ասադը պաշտոնաթողությունից առաջ կես տարով կարող է ղեկավարել ժամանակավոր կառավարությունը։ Այս մասին «The Guardian»–ին տված տված հարցազրույցում ասել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ալ–Զուբին։

Պաշտոնյան նշել է, որ բրիտանական իշխանությունների կարծիքով դա հնարավորություն կտա հաղթահարել քաղաքական հակամարտությունը երկրում և կանգնեցնել փախստականների հոսքը Սիրիայից դեպի Եվրոպա։

«Ի՞նչ իրավունքով է Բրիտանիայի արտգործնախարարը որոշում սիրիացիների փոխարեն՝ որքան երկար է նրանց նախագահն իշխանության մնալու»,–նշել է Զուբին։

Նախարարը նաև հավելել է, որ Մեծ Բրիտանիայի քաղաքականությունն «իռացիոնալ է ու անտրամաբանական», քանի որ այդ երկիրը փորձում է պայքարել միակ պետության դեմ, որը լրջորեն մատնչում է «Իսլամական պետության» դեմ։

Ավելի վաղ բրիտանական ԱԳՆ առաջնորդ Ֆիլիպ Համմոնդը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է Բաշար Ասադին տեսնել Սիրիայի ղեղավարի պաշտոնում անցումային շրջանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը