Լրահոս

11.09.2015 18:02


Բալահովիտ գյուղի գերեզմանատանն այրվել է 2000 քմ խոտածածկ տարածք

Բալահովիտ գյուղի գերեզմանատանն այրվել է 2000 քմ խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 10-11-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Նորաշեն թաղամասում այրվել է 1000 քմ, Նուբարաշեն 11-րդ փողոցում` 1200 քմ, Արտաշիսյան փողոցում` 6000 քմ, Հրազդանի կիրճում՝ 25 քմ, Նորքի 5-րդ զանգվածից դեպի 8-րդ զանգված իջնող ավտոճանապարհի մոտակայքում՝ 1000 քմ, Կորեայի ձորում` 1000 քմ խոտածածկ տարածք:

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այրվել է 320 քմ, Ձորաղբյուր գյուղում` 1000 քմ, Բալահովիտ գյուղի գերեզմանատանը՝ 2000 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 3000 քմ, Արարատի մարզի Սայաթ Նովա գյուղում` 7 հա, Հայանիստ, գյուղում` 3000 քմ, Վայոց ձոր մարզի Վայք քաղաքում` 2.5 հա, Արենի գյուղում` 3 հա, Վայք-Արենի ավտոճանապարհին՝ 500 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքում` 8000 քմ, Սյունիք գյուղում` 1000 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքում` 2400 քմ, Լուսաձոր-Գետահովիտ գյուղերին հարակից դաշտում` 7 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը