Լրահոս

11.09.2015 11:10


Թունավորվել է նաև Ձիթհանքովի գյուղապետը

Թունավորվել է նաև Ձիթհանքովի գյուղապետը
Հերթական թունավորման դեպքն է գրանցվել այս անգամ՝ Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում, թունավորվել է նաև գյուղապետը:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ձիթհանքով գյուղի գյուղապետ Հովիկ Պողոսյանը՝ նշելով, որ թունավորման ախտանշաններն ի հայտ են եկել երեկ առավոտյան 21 անձի մոտ, ինչպես նաև՝ իր մոտ:
20 անձ բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում և միայն մեկն է գտնվում հիվանդանոցում:
Գյուղապետի խոսքով՝ սննդից և ջրից նմշուշառումներ են վերցվել պարզելու համար թունավորման պատճառները, իրենց տեղեկացնելով, որ լաբորատոր քննության արդյուքները պարզ կլինի 24 ժամ անց:
Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը