Աշխարհ

11.09.2015 17:46


Ուկրաինան էլեկտրականություն կստանա երկրագնդի պտտվելուց

Ուկրաինան էլեկտրականություն կստանա երկրագնդի պտտվելուց

«Ուկրաինայի նոր էներգիա» դաշինքը նոր տեխնոլոգիա է մշակում, որն ապագայում հնարավորություն կտա օգտագործել երկրագնդի՝ իր առանցքի շուրջ պտտվելուց ստացած էներգիան: Այս մասին տեղեկացնում է «Газета.Ру»-ն՝ տեղական ԶԼՄ-ին հղումով։

«Սա, այսպես կոչված, գեոկայանն է: Պատկերացրեք, որ ձեր տանը կամ նկուղում պահարան է տեղադրված, և դուք կստանաք 10 կՎտ՝ առանց որևէ բանի միանալու, ուղղակի Երկրի պտտվելու հաշվին», - հայտարարել է դաշինքի ղեկավար Վալերի Բորովիկը` հավելելով, որ առաջին փորձարարական սարքը ստեղծվելու է մինչև 2015թ. ավարտը:

Բորովիկը նշել է, որ նմանատիպ նախագիծ էր մշակվում նաև ՆԱՍԱ-ի և ԱՄՆ Չիկագոյի համալսարանի կողմից, սակայն հետազոտությունների արդյունքները դեռ չեն հրապարակվել:

«Կարծում եմ՝ մենք ավելի ուժեղ ենք», - ասել է Բորովիկը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը