Աշխարհ

11.09.2015 10:20


Ռումինիայի նախագահը դեմ է ներգաղթյալներին ընդունելու նոր քվոտաներին

Ռումինիայի նախագահը դեմ է ներգաղթյալներին ընդունելու նոր քվոտաներին

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի համաձայնի փախստականների լրացուցիչ հոսք ընդունելուն։ Այս մասին, «Գազետա»–ի փոխանցմամբ, հայտնում է «Associated Press»–ը։

«Ոչ մի դեպքում Ռումինիան չի համաձայնի լրացուցիչ պարտադիր քվոտաներին»,–նշել է Յոհաննիսը։

Ռումինացի առաջնորդը նաև նշել է, որ քննարկել է դա երկրի ներքին գործերի նախարար հետ և այդ հարցը լուծելու համար նրան Բրյուսել ուղարկել։ Ըստ Յոհաննիսի՝ ԵՄ–ն ձգտում է ներգաղթյալներին տեղավորել բյուրոկրատական ճանապարհով և չի հետաքրքրվում ԵՄ անդամ երկրների կարծիքով։

Ավելի վաղ Յոհաննիսը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է փախստականների ճգնաժամը լուծելու համար կամավոր սկզբունքով առավելագույնը 1785 ներգաղթյալ ընդունել. Ռումինիայի իշխանությունները մտադիր չեն լրացուցիչ քվոտաներ չեն քննարկել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը