Աշխարհ

11.09.2015 10:05


Քադիրովը Յացենյուկին վախկոտ է անվանել, որը չի կարողացել կռվել Չեչնիայում

Քադիրովը Յացենյուկին վախկոտ է անվանել, որը չի կարողացել կռվել Չեչնիայում

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը վախկոտ է, որը չի կարողացել կռվել Չեչնիայում։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»–ը։

«Ես նախկինում երբեք ոչ ոքից չեմ լսել, որ Յացենյուկը եղել է Չեչնիայում, ավելին՝ նրա հետ երբեք չեմ հանդիպել։ Բայց ես գիտեմ, որ նա իսկական վախկոտ է ու դավաճան, որն ընդունակ չէ որևէ մեկի դեմ պատերազմել»,–ասել է Քադիրովը։

Ավելի վաղ չեչեն առաջնորդը հայտարարել էր, որ տեղյակ չէ 90–ականներին Յացենյուկի՝ Չեչնիայում տեղի ունեցած ռազմական գործողություններին մասնակցելուց։

Այն մասին, որ ՌԴ ՔԿ–ում տվյալներ կան Ուկրաինայի ներկայիս վարչապետի՝ Առաջին չեչենական պատերազմին մասնակցելու մասին, հայտնել էր գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը