Քաղաքական

11.09.2015 09:45


ԱՄՆ պետդեպը մեղադրել է ՀՀ–ին ու Ադրբեջանին ծանր սպառազինություն կիրառելու համար

ԱՄՆ պետդեպը մեղադրել է ՀՀ–ին ու Ադրբեջանին ծանր սպառազինություն կիրառելու համար

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբիի խոսքերով՝ ԱՄՆ–ը չի ընդունում Լեռնային Ղարաբաղում անցկացվող ընտրությունների արդյունքները։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»–ն։

«Հակամարտության լիարժեք կարգավորման շրջանակներում մենք ընդունում ենք ԼՂ բնակչության դերը, որը պետք է որոշի իր ապագան։ Սակայն ԱՄՆ–ը չի ընդունում ԼՂ–ն՝ իբրև ինքնիշխան պետություն, և մենք չենք ընդունում, որ սեպտեմբերի 13–ի, այսպես կոչված, ընտրություններն ազդելու են այդ տարածքի իրավական կարգավիճակի վրա»,–հայտարարել է Քիրբին։

Պետքարտուղարությունը նաև մեղադրել է ՀՀ–ին ու Ադրբեջանին սահմանամերձ շրջաններում միմյանց դեմ ծանր սպառազինություն կիրառելու համար, պահանջել է հակամարտության դեէսկալացիա, քննադատել արձանագրված զոհերի համար և կոչ արել կողմերին կատարել միջազգային պարտավորվածությունները իրավիճակի կարգավորման համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը