Լրահոս

17.11.2009 16:35

Քննարկում «Հանդուրժողական մթնոլորտի ձևավորման խնդրի հեռանկարը մեր երկրում» թեմայով

Քննարկում «Հանդուրժողական մթնոլորտի ձևավորման խնդրի հեռանկարը մեր երկրում» թեմայով

Նոյեմբերի 17-ին Թեքեյան կենտրոնում տեղի է ունեցել քննարկում «Հանդուրժողական մթնոլորտի ձևավորման խնդրի հեռանկարը մեր երկրում» թեմայով։ Քննարկման զեկուցողներն էին «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը, մշակութաբան Վարդան Ջալոյանը և քաղաքագետ, վերլուծաբան Երվանդ Բոզոյանը։

Ստեփան Դանիելյանը մասնավորապես նշել է, որ հանդուրժողականությունն իր համար երկու իմաստ է պարունակում, որոնցից մեկն այլընտրանքն է, որը, սակայն, բացակայում է ինչպես հայաստանյան քաղաքական դաշտում, այնպես էլ մնացած բոլոր ոլորտներում։ Ստեփան Դանիելյանը նշել է նաև, որ հանդուրժողականությունն այն մթնոլորտն է, որտեղ հնարավոր է զարգացումը։

-Հանդուրժողականության մթնոլորտի հաստատումը ոչ թե լոկ խոսքերի բառակույտ պետք է լինի, այլ առարկայական փիլիսոփայական մի տեսություն, որը պետք է դառնա պրակտիկ գործողություն մեր հասարակության համար,- ընդգծել է Երվանդ Բոզոյանը։ Նա նշել է, որ այսօր գոյություն ունեն շատ խնդիրներ, որոնց պատճառն այն համակարգն է, որտեղ մեկ անձն ունի բացարձակ լիազորություններ, իսկ բացարձակ իշխանությունն այլասերում է ցանկացած մարդու։ Այսպիսի պայմաններում, նրա կարծիքով, քաղաքական դաշտը մահացել է, քանի որ եթե ամեն ինչ մեկ մարդուց է կախված, ապա նրան շահավետ չէ քաղաքական դաշտ ունենալ։

-Բոլորը գտնվում են փողոցում։ Մի մասն իրեն հայտարարել է ընդդիմություն N1, մյուս մասը՝ ընդդիմություն N2, մեկը մյուսին մեղադրում է կեղծ լինելու մեջ, սակայն, ըստ էության, բոլորն էլ իրականում համակարգից դուրս են հայտնված։ Իսկ փողոցային ընդդիմությունը չի կարող երկար գոյատևել,- նշել է Ե.Բոզոյանը։

Քննարկմանը մասնակցում էին լրագրողներ, հասարակական գործիչներ, տարբեր հասարակական կազմակերպությունների նախագահներ, անդամներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։