«Օպել Աստրա»–ն բախվել է ավտոճանապարհին հարակից գազի խողովակին
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 22.45-ին, ՏԿԱԻՆ–ում քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Էջմիածին-Մարգարա հատվածի 5-րդ կմ-ի մոտակայքում «Օպել Աստրա» մակնիշի 34 FD 309 պ/հ (վարորդ Ռ. Պ., ծնվ.1991թ.) ավտոմեքենան բախվել է ավտոճանապարհին հարակից գազի խողովակին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ա. Պ.-ը տեղափոխվել է Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը: