Աշխարհ

10.09.2015 17:45


Պեսկովն ու Լավրովը պատմել են՝ ինչ են անում ռուս զինվորականները Սիրիայում

Պեսկովն ու Լավրովը պատմել են՝ ինչ են անում ռուս զինվորականները Սիրիայում

Սիրիայի ԶՈւ–ն միակն է, որ կարող է դիմակայել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջխաղացմանը։ Դրա համար էլ ՌԴ–ն իր խնդիրն է համարում այդ հարցում Դամասկոսին աջակցելը։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Վերջինը նշել է՝ ՌԴ–ում քանիցս ընդգծել են այն վտանգը, որը սպառնում է ահաբեկչական այդ կազմակերպությունից։ Պեսկովը հիշեցրել է, որ Դամասկոսին օգնելու նպատակով կոնկրետ քայլեր ձեռնարկելու Մոսկվայի դիրքորոշման մասին ավելի վաղ բարձրաձայնել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Իր հերթին Լավրովը հստակեցրել է, որ ռուս զինծառայողներն արդեն շատ տարիներ է, ինչ Սիրիայում են. նրանք օգնում են յուրացնել ահաբեկիչների դեմ պայքարելու տեխնիկան։

«Ինքնաթիռներով, որոնք ուղղվում են Սիրիա, ՌԴ–ն նաև ռազմական նշանակության արտադրանք է ուղարկում՝ համաձայն համապատասխան պայնագրերի, և մարդասիրական օգնություն»,–ասել է Լավրովը։

Հիշեցնենք՝ արևմտյան ԶԼՄ–ն գրել էր, որ Սիրիա են ժամանել ՌԴ ռազմածովային նավատորմի երկու դեսանտային նավ՝ լի սպառազինությամբ և տեխնիկայով, 2 Ան-124 ինքնաթիռ, ինչպես նաև ծովային հետևազորի ստորաբաժանումներ, որն անհանգստացրել էր ԱՄՆ–ին։

«Հայտնի չէ, թե ինչ են իրականում պատրաստվում անել այնտեղ ռուսները»,– «The Daily Beast»–ին ասել էր ամերիկյան հետախուզության անհայտ ներկայացուցիչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը