Աշխարհ

11.09.2015 00:17


«Ալ–Քաիդան» հրապարակել է ԱՄՆ «գնդակահարվելիք» գործարարների ցանկը

«Ալ–Քաիդան» հրապարակել է ԱՄՆ «գնդակահարվելիք» գործարարների ցանկը

Վատ նորություն է հայտնվել Բիլլ Գեյթսի, Ուորրեն Բաֆֆեթի, Մայքլ Բլումբերգի և ԱՄՆ մի շարք այլ միլիարդատերերի համար. «Ալ–Քաիդան» խոստացել է հաշվեհարդար տեսնել նրանց հետ, եթե գործարարները չհանեն իրենց ներդրած միջոցներն ամերիկյան տնտեսությունից։

Այդկերպ ահաբեկիչները մտադիր են թուլացնել «վերածնված ամերիկյան տնտեսությունը»։

Համապատասխան հայտարարությունը, «Վեստի»–ի փոխանցմամբ, հրապարակվել է «Inspire» ամսագրում, որը տպագրում է «Ալ–Քաիդան»։

Պատժվողների ցուցակում են նաև ԱՄՆ Դաշնային պահեստային համակարգի փոխնախագահ Բեն Բերնանքեն, Չարլզ և Դևիդ Քոհ եղբայրները, որոնք զբաղվում են արտադրական տարբեր ճյուղերով, ցանցային ձեռնարկատեր Լարրի Էլլիսոնը, բազմաթիվ կազինոների սեփականատեր Շելդոն Ադելսոնը և աշխարհի այլ հարուստ մարդիկ։

Հետաքրքիր է, որ ահաբեկիչների ցուցակը բավական անփույթ է. որոշ պոտենցյալ «զոհերի» անուններ սխալ են գրված, օրինակ՝ «Wall-Mart» խանութների ցանցի սեփականատերերից մեկին՝ Ջիմ Ուոլթոնին, շփոթել են նրա հոր՝ Սեմ Ուոլթոնի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը