Լրահոս

17.11.2009 16:30

ԱԺ պատգամավոր. «Եթե Արցախի բնակեցումը լիներ քաղաքական որևէ կետ, մենք վերջին 15 տարվա մեջ կտեսնեինք դա»

-Եթե Արցախի բնակեցումը լիներ քաղաքական որևէ կետ, մենք, ըստ էության, վերջին 15 տարվա մեջ կտեսնեինք դա։ Վերջին 15 տարվա մեջ երկու ալիք է եղել՝ մեկը, որ բնակեցվել են ազատագրված տարածքները, և շուրջ 18,5 հազար մարդ է բնակեցվել, և  սկսվել է մի ուրիշ ալիք, երբ խոսակցություններ են սկսվել, հայտարարություններ, թե ո՞րն է մեր հայրենիքը, ի՞նչ պիտի անենք, գոտի՞ են ազատագրված տարածքները և այլն, և այդ  ժամանակվանից բնակչությունը կրճատվել է. 3 անգամ ավելի քիչ մարդ է այսօր այստեղ բնակվում,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Արցախի վերաբնակեցման մասին՝ ասել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը։

Նա նշել է, որ տարածքները չեն բնակեցվում, ուրեմն դրանից կարելի է եզրակացնել, որ նախապատրաստվում են դրանց հանձնմանը։ Այն հարցին, թե այդ վախի՞ց է բնակչությունը կրճատվում, նա պատասխանել է՝ այո՛. չէ՞ որ այդ մարդիկ էլ են հասկանում ու եզրակացություններ անում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։