Աշխարհ

10.09.2015 20:45


Կիևի ոստիկանությունը 165 հազ դոլար արժողությամբ «Lamborghini Gallardo» կստանա

Կիևի ոստիկանությունը 165 հազ դոլար արժողությամբ «Lamborghini Gallardo» կստանա

Կիևի պարեկային ոստիկանությունը մոտ ժամանակներս «Lamborghini Gallardo» կստանա։ Մեքենայի բազային մոդելի գինը սկսվում է 165 հազ դոլարից։

Այս մասին նշվում է Կիևի պարեկային ոստիկանության «Ինսթագրամի» էջում։

«Կարևոր նորություն. շուտով կիևյան ոստիկանությունը նման մեկ մեքենա կստանա մեծ արագությամբ փախուստի դիմածներին հետևելու համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։

«Lamborghini Gallardo»–ն 100 կմ/ժ արագության է հասնում 4,2 վայրկյանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը