ԻՊ առաջնորդից փախած 16–ամյա ստրկուհին պատմել է «տիրոջ» վայրագությունների մասին
«CNN» հեռուստաալիքի լրագրողներին հաջողվել է հարցազրույց վերցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Աբու Բաքրա ալ-Բաղդադիից փախած 16-ամյա Զեյնաթից (ում անունը հասկանալի պատճառներով փոփոխված է), ով գտնվում էր ստրկության մեջ:
Աղջիկը պատմել է, որ երբ ԻՊ զինյալները ներխուժել են իրենց տուն, բոլորը վախից փախել են սարեր, քանի որ գիտեին, թե ինչ կարող է լինել, եթե տանը մնային: Սակայն փախուստի փորձը չի հաջողվել, և իրաքյան Սինջար լեռան մոտ նրանց շրջապատել են գրոհայինները: Զեյնաթին բաժանել են իր ընտանիքից և, ինչպես և հազարավոր եզդի կանանց, դարձրել «Իսլամական պետության» ստրկուհի: Ընդ որում՝ Զեյնաթն աշխատում էր խմբավորման թիվ մեկ ահաբեկիչ Ալ-Բաղդադիի համար:
Լրագրողների հետ զրույցում նա պատմել է, թե ինչպես էր Ալ-Բաղդադին ծեծում և ծաղրուծանակի ենթարկում իրեն: Աղջիկը նաև պատմել է, թե ինչպես է գրոհայինների ղեկավարը բռնաբարում ամերիկացի պատանդ Քայլա Մյուլլերին, որը գերության մեջ է 2013թ.-ից:
«Նա այնքան սարսափելի էր վարվում մեզ հետ: Նա միշտ ասում էր. «Մոռացե՛ք ձեր հայրերի և եղբայրների մասին: Մենք սպանել ենք նրանց: Եվ մենք կրկին ամուսնացել ենք ձեր մայրերի և քույրերի հետ: Մոռացե՛ք նրանց մասին»», - պատմել է Զեյնաթը:
Այն բանից հետո, երբ նրան ընտրել են ստրկական շուկայում, 8 կնոջ հետ տեղափոխել են Ռաքքայում գտնվող Ալ-Բաղդադիի առանձնատուն: Զեյնաթին պատմել է, որ ժամանելուց անմիջապես հետո նրանց ցուցադրել են սարսափելի տեսանյութեր, որտեղ ԻՊ գրոհայինները գլխատում են արևմտյան լրագրողներին, և զգուշացրել, որ եթե կանայք չենթարկվեն և չհրաժարվեն իրենց կրոնից, նույնը սպառնում է նաև նրանց:
Աղջիկը պատմել է, որ փախուստի անհաջող փորձից հետո նրան և մի քանի կանանց դաժանորեն ծեծել են և բանտարկել:
Սենյակում, որտեղ նրանց պահում էին, կար պատուհան, որը փոքր–ինչ վնասված էր:
«Մենք սեղմում և սեղմում էինք պատուհանը, մինչև փոքր անցք առաջացավ», - պատմել է Զենաթը` հայտնելով, որ հենց այդ անցքով էլ նրան և ևս մեկ ստրկուհու գիշերը հաջողվել է փախչել:
«Մենք չգիտեինք, թե ուր ենք ուղևորվում: Մենք պարզապես աղոթում էինք Աստծուն, որպեսզի նա վերջ տա մեր տառապանքներին: Մենք չգիտեինք՝ ուր ենք գնում, և չունեինք որևէ ծրագիր», -ասել է Զեյնաթը:
Աղջիկը պատմել է, որ անցակետերից մեկում նրանց նկատել են գրոհայինները, և նրանք ստիպված են եղել ընկնել գետնին և սողալով շարժվել առաջ, ինչից հետո նորից ոտքի են կանգնել և մի քանի ժամ շարունակ վազել:
«Մենք հոսանքազուրկ տներ էինք տեսնում. ոչ մի տեղ լույս չկար՝ բացի մի տնից: Մենք որոշեցինք մտնել այդ տուն և օգնություն խնդրել: «Իսլամական պետությունը» ավիահարվածների պատճառով միշտ անջատում է հոսանքը: Այդ իսկ պատճառով մենք ընտրեցինք այդ տունը», - հիշում է գերեվարված աղջիկը:
Տանտերերը համաձայնել են օգնել աղջիկներին. հագցնելով սև նիկաբներ՝ նրանց մոտոցիկլներով հասցրել են տուն:

7or.am