Քաղաքական

10.09.2015 13:20


ՀՀ քաղաքացիների համար Բելառուսում կեցության ավելի ազատ ռեժիմ է սահմանվել

ՀՀ քաղաքացիների համար Բելառուսում կեցության ավելի ազատ ռեժիմ է սահմանվել

ՀՀ քաղաքացիները 30 օր կարող են Բելառուսում մնալ առանց գրանցման։ Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտնել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Նա հավելել է, որ աշխատանքային գործունեություն իրականացնելու կամ աշխատանքի տեղավորվելու նպատակներով Բելառուս ժամանած ՀՀ քաղաքացիներին և նրանց ընտանիքների անդամներին տրված կեցության ավելի ազատ այս ռեժիմն այնպիսին է, ինչպիսին Ռուսաստանում:

Նույն որոշումը վերաբերում է նաև Հայաստան ժամանած Բելառուսի քաղաքացիներին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը